Ինչպես հիշում եք, հոկտեմբերի 3-ին ոստիկանական համազգեստով մարդիկ ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար, սպառնացել ատրճանակով և գողացել 11 միլիոն ընդհանուր արժողությամբ զարդեր։
Mirror պարբերականը հայտնում է, որ Փարիզում աստղին կողոպտած հանցագործները գտնվել են նրա հյուրանոցային համարում հարձակումից դեռևս 49 րոպե առաջ։ Դա արձանագրել են հյուրանոցից առգրավված տեսախցիկների ձայնագրությունները:
Հաղորդագրության համաձայն՝ գողերը հեշտությամբ են համար մտել, քանի որ իմացել են հյուրանոցի մուտքի անվտանգության կոդը։
Ոստիկանությունում կարծում են նաև, որ չարագործները դիտավորյալ գողացված զարդերից մեկը թողել են հյուրանոցի մոտակայքում: Այդ կերպ ցանկանացել են խաբել քննիչներին և փորձել են նրանց հավատացնել, որ իրենք պրոֆեսիոնալներ չեն: