Բրիտանական լեգենդար հանրանավը դարձել է հյուրանոց՝ թանգարանով, գործարար կենտրոնով ու զբոսայգով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանական լեգենդար հանրանավը դարձել է հյուրանոց՝ թանգարանով, գործարար կենտրոնով ու զբոսայգով

Բրիտանական Queen Elizabeth II օվկիանոսային հանրանավը վերածվել է հյուրանոցի՝ 244 համարներով, ռեստորաններով, խանութներով, կինոթատրոններով, խաղատներով և գոլֆի դաշտով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Ըստ որում դիզայներները պահպանել են պատմական ինտերիերներն՝ օգտագործելով վինտաժային շատ բաներ, բայց ավելացնելով արդի տեխնոլոգիականությունը: Իսկ 13 ռեստորաններից մեկում կմատուցեն ավանդական բրիտանական ճաշատեսակներ՝ 1969 թվականի բաղադրատոմսերով: Նաև հյուրերն ունեն թագուհու նավախցիկում իջևանելու հնարավորություն:

Queen Elizabeth II հանրանավը ջրարկվել է 1967 թվականին, այդ ժամանակվանից ի վեր այն փոխադրել է երկուսուկես միլիոն ուղևորների, կատարել է 1400 ուղերթ և 25 շուրջերկրյա ճանապարհորդություն: 13-տախտակամածանոց նավի արդիականացման վրա ծախսել են 10 տարի և 500 միլիոն դոլար:



Նման նյութեր