Արթուր Ջանիբեկյանը ռուսական ամենավառ պրոդյուսերներից մեկն է: Նա սկսեց ՈՒՀԱ-ից և հայտնի դարձավ՝ որպես Comedy Club շոուի համահիմնադիր, որը հետագայում վերածվեց խոշորագույն պրոդյուսերական ընկերության ու դարձավ ТНТ հեռուստաալիքի բովանդակությունը թելադրող ընկերությունը, հեղինակելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Наша Russia», «Универ», «Интерны», «Танцы» և այլն: 2011թ. ТНТ հեռուստաալիքն ավելի քան 10 մլրդ ռուբլով ձեռք բերեց Comedy Club Production-ի 75%-ը: 2015թ. մարտին «Газпром-медиа»-ն հայտարարեց, որ ТНТ-ն, ինչպես նաև նրա հետ միաժամանակ՝ «Профмедиа» հոլդինգի կողմից գնված ալիքները («Пятница», ТВ-3 и «2×2») այսուհետ կներկայացնեն մեկ միասնական սուբհոլդինգով, որն էլ կղեկավարի Ջանիբեկյանը: Անցած դեկտեմբերին սուբհոլդինգը ձեռք բերեց ևս մեկ եթերային ալիք՝ ТНТ4: Եթերային հաճախականությունն այն ձեռք է բերել «2×2»-ից, որն այժմ հեռարձակվում է կաբելային ցանցի և արբանյակային օպերատորների միջոցով: Այժմ այդ ալիքները դիտում է ՌԴ-ի ամեն չորրորդ երիտասարդ հեռուստադիտողը:
Ինչպե՞ս է փոխվում պրոդյուսերը, երբ նստում է հեռուստաալիքի ղեկավարի աթոռին, մեծ հեռուստաալիքների համար ի՞նչն է ավելի սարսափելի, քան համացանցը, և ո՞ւմ է ТНТ-ն տվել իր թանկարժեք դրամատիկ հեռուստասերիալները՝ Ջանիբեկյանը պատմել է «Ведомоси»-ի հետ հարցազրույցում:
– Եկեք սկսենք արդիական հարցից. այժմ քննարկվում է վիդեոսերվիսների արտասահմանյան սեփականատիրությունը սահմանափակելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք Netflix-ի մուտքը Ռուսաստան կարո՞ղ է սպառնալիք լինել ձեր բիզնեսին: Որոշ ձեր գործընկերներ Netflix-ի մուտքը սեփական վիդեոսերվիսների համար՝ որպես իրական վտանգ են դիտարկում:
– Կոնտենտի տարածման քաղաքականության համար մեր հոլդինգն է պատասխանատվություն կրում: Ես՝ որպես կոնտենտի արտադրության պատասխանատու, ոչ մի նման ռիսկեր չեմ տեսնում: Սակայն ինչպես մի լավ հայկական ֆիլմի՝ «Նվագախմբի տղաների» հերոսն է ասում՝ «մուզիկանտ նիխտ պոլիտիկ»: Այսպիսով՝ ես ևս այս պատմության մեջ կլինեմ «նիխտ պոլիտիկ»: Մեր ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը շատ ճիշտ պատմություն է, մենք դուրս ենք մրցակցությունից:
– Այդպես չինովնիկների կողմից ավելի քիչ հարցեր կառաջանան, ու հետևաբար՝ նաև քիչ ռիսկե՞ր:
– Այո, ես չեմ կարծում, որ քաղաքականությունը հետաքրքիր բան է: Մենք դիտավորյալ չենք զբաղվում ինֆոթեյնմենթով, որովհետև ստեղծում ենք նեթլինքեր: Գումար ներդնելու տեսանկյունից ինֆոթեյնմենթը բացարձակ էֆեկտիվ չէ: Դա արտադրանք է, որի մեջ գումար ես ներդնում, հեռարձակում ես, և ինչ-որ մի պայմանական շաբաթ այն սկսում է նեխել, որովհետև հումորը՝ ստեղծելու պահին, ակտուալ իրադարձությունների մասին էր:
– Հասկանում եմ, սկզբում մեր հեռուստաալիքները պատմում են, որ Թուրքիայի նախագահը բռնապետ է ու մեր թշնամին, իսկ մի քանի ամիս անց՝ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի լավ բարեկամն է:
– Դա վերաբերում է ոչ միայն մեր պետական քաղաքականությանը. ցանկացած իրադարձության, օրինակ՝ աստղերի ամուսնալուծությունները: Ինֆոթեյնմենթում հանդիսատեսի էմոցիաները հիմնված են նրա վրա, ինչն իրական կյանքում հենց հիմա է: Իսկ մեր ժամանցային հեռուստաալիքների տնտեսությունը խիստ կապակցված է սերիալների ու շոու-նեթլինքի կրկնության հետ: Դու մի անգամ ներդրում ես կատարել, բայց դիտումների հաշվին վաստակում ես դրա վրա մի քանի անգամ շատ: Հեռուստադիտողը սիրելի պատմությունները պատրաստ է դիտել մի քանի անգամ:
Արթուր Ջանիբեկյան
«Газпром-медиа развлекательное телевидение»-ի գլխավոր տնօրեն
- Ծնվել է 1976թ. Երևանում: Ավարտել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը
- 1994թ. հանդիսացել է «Новые армяне» ՈՒՀԱ թիմի համահիմնադիրն ու տնօրենը
- 2001թ. СТС հեռուստաալիքի «Добрый вечер с Игорем Угольниковым» հաղորդման պրոդյուսեր
- 2003թ. ՈՒՀԱ-ի թիմի ընկերների հետ հիմնել է Comedy Club ակումբային շոուն, որը 2005թ.-ից եթեր է հեռարձակվում ТНТ հեռուստաալիքով:
- 2007թ. հիմնել է Comedy Club Production-ը, 2011-2015թթ. եղել է ընկերության գլխավոր տնօրենը, 2011թ. ТНТ-ն գնեց ակցիաների գլխավոր փաթեթը:
- 2015թ. մարտին նշանակվել է «Газпром-медиа развлекательное телевидение» սուբհոլդինգի գլխավոր տնօրեն:
Գլխավոր մարտահրավերը
– Եթե նայենք ТНТ սուբհոլդինգի կրկնությունների վարկանիշներին, կտեսնենք, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Ավելի քիչ հեռուստադիտող է երրորդ, չորրորդ անգամ դիտում «Универ»-ը կամ «Интерн»-ը: Ինչո՞ւ:
– Դուք հենց նոր խոսեցիք մեր հիմնական խնդիրներից մեկի մասին: Գիտականորեն հիմնավորված պատասխան, թե ինչու են կրկնությունները վատ աշխատում, մենք չունենք: Վատ են աշխատում ոչ միայն կրկնությունները, վատ է աշխատում նաև կինոն: Ենթադրություն կա, որ դա տեղի է ունենում վերջին երկու տարիներին՝ բոլոր տեսասերվերների հզոր զարգացման պատճառով: Մարդիկ հիմա սերիալներ և շոուներ դիտելու բազում հնարավորություններ ունեն նաև եթերից դուրս: Բայց սա ընդամենը տարբերակ է: Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է, որի շուրջ մենք լուրջ աշխատում ենք:
– Իսկ կոնկրետ ինչպե՞ս եք աշխատում:
– Ծրագրավորումն ու մարկետինգը փոխելու որոշումների տարբերակներ ունենք, սակայն ես չեմ կարող պատմել մանրամասները:
– Այն, որ սուբհոլդինգի առաջատար ТНТ ալիքը տարեսկզբից կորցնում է հեռուստալսարանը, արդյոք կապ ունի՞ նրա հետ, որ կրկնությունները սկսել են վատ աշխատել: Եթե վերցնենք 2015թ. առաջին 9 ամիսները, ապա ալիքը, TNS տվյալներով, օրական միջինում դիտել է 14-44 տարեկան ռուսական հեռուստալսարանի 12,8%-ը, այսինքն՝ այն թիրախային հեռուստալսարանը, որի հետ փոխադարձ կապը դուք վաճառում եք գովազդատուներին: Նույն ժամանակահատվածի ТНТ-ի այս տարվա մասնաբաժինը 11,4% է:
– Այնքան էլ այդպես չէ: Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ТНТ-ի մասնաբաժինը կրճատվել է, սակայն սեպտեմբեր-հոկտեմբերին մենք զգալի աճ ենք գրանցել նախորդ ամիսների հետ համեմատած, այսինքն՝ սեպտեմբեր ամսվա մասնաբաժինն ընդհանուր կազմել է 12,8%:
– Բայց դա ամեն դեպքում ցածր է, քան նախորդ տարվա սեպտեմբերինն էր, այն ժամանակ ձեր մասնաբաժինը 13,5% էր:
– Մասնաբաժնի կրճատման հիմնական պատճառը հեռուստալսարանի մասնատումն է: ТНТ-ն խոշոր հեռուստաընկերություններից ամենավերջինն է, որն առնչվել է այդ պատմության հետ: Շնորհիվ ուժեղ, վառ բրենդի՝ մենք երկար դիմակայեցինք, սակայն պրոցեսը կանգնեցնելն անհնար է. մարդիկ ավելի շատ ձևաչափային ալիքներ են դիտում: Տասը տարի առաջ Ռուսաստանում կար 20-30 հեռուստաալիք, այսօր դրանց թիվը 441 է: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք ղեկավարել գործընթացն ու ստեղծել ենք ТНТ4 ձևաչափային հեռուստաալիքը, որը հեռարձակում է ТНТ ալիքի արտադրանքի կրկնությունները: Ես գիտեմ, շատերն են ասում, որ իբր ТНТ4-ի արածն ինքնակերություն է ТНТ-ի լսարանի նկատմամբ: Բայց ТНТ4-ի մասնաբաժինն այժմ համարյա 2% է: Մեր հաշվարկներով միայն 1% է ТНТ-ի հեռուստալսարանի տեղափոխվելու հաշվին կազմում, մնացածը մենք հափշտակել ենք մրցակից հեռուստաալիքներից: Այսինքն՝ հեռուստալսարանի հետ շփման բացարձակ քանակի առումով մենք հաղթել ենք:
– Բայց ТНТ4-ի ամեն մի հեռուստադիտողի հաշվին դուք ավելի քիչ եք վաստակում, քան դա արվում է ТНТ-ի դեպքում: Ֆինանսական շահն այնքան էլ ակներև չէ:
– Այո, հիմա դա այդպես է: Սակայն համոզված եմ, որ մեր կոմերցիոն ծառայությունների ու ձևաչափային ալիքների միասնական մեգահաղորդիչի քաղաքականության շնորհիվ նոր տարում կավելացնենք ТНТ4-ի հեռուստադիտողի հետ մեր կապի (միջին) արժեքը:
Ինչպե՞ս և ինչի՞ վրա վաստակել:
– Քանի որ խոսք գնաց սուբհոլդինգի ալիքների փոխկապակցված լինելու մասին, կարո՞ղ եք նկարագրել ժամանցային հաղորդումների ձեր փաթեթը և բացատրել՝ ինչո՞վ են նրանք միմյանցից տարբերվում:
– Սուբհոլդինգի հիմնական ալիքը ТНТ է. երիտասարդ, սուր, հումորային հեռուստաալիք, որը գոյություն ունի 1997թ.-ից: «Пятница»՝ հեռուստաալիք-գիդ, ճամփորդությունների, հաճույքների ու կյանքի համի մասին հեռուստաալիք: ТВ-3-ն իր բովանդակությամբ միստիկայից տեղափոխվել է դեպի գաղտնին, և հիմա ընդարձակվում է, այսպես ասած, իրականություն-պլյուս ուղղությամբ, այսինքն, ալիքը պատմելու է պատմություններ, որոնք տեղի են ունենում իրականության սահմաններից դուրս, պատմություններ, որոնք մեր երևակայության մասին են: Ալիքը, ի դեպ, աստիճանաբար սկսում է աշխատել ավելի երիտասարդ թիրախային լսարանի հետ, որն ունեն ТНТ и ТНТ4 ալիքները՝ 14–44, այլ ոչ թե 25–59 տարեկաններ, որն ուներ ТВ-3-ը: «2×2» ալիքը, որն այժմ աշխատում է 11–34 տարեկանների հետ, նույնպես կշարժվի դեպի 14–44 տարիքային հեռուստալսարան, որովհետև 14–44 տարեկանների հեռուստալսարանն ամենապահանջվածն է գովազդատուների մոտ: Դա չի նշանակում, որ հենց վաղը մենք հայտարարելու ենք ТВ-3-ի կամ «2×2»-ի թիրախային լսարանի փոփախության մասին: Խոսքը հեռուստաարտադրության նպատակակետի աստիճանական փոփոխության մասին է: «2×2»-ն կլինի սուբհոլդինգի համընդհանուր հեռուստալսարանի ամենացածր սահմանը, իսկ ТВ-3-ը՝ ամենավերինը: ТНТ-ի հեռուստալսարանի հիմնասյունը մնում են 18-30 տարեկան հեռուստադիտողները, իսկ «Пятница» ալիքինը՝ 25–35 տարեկան հեռուստադիտողները:
Մենք անգամ հատուկ բրենդ կունենանք գովազդատուների համար՝ «Альянс развлекательных каналов «ГПМ РТВ», և այդ ալյանսը 2017թ. մեր կանխատեսումներով, գովազդատուներին կապ կտրամադրի մեր երկրի 14-44 տարեկան հեռուստադիտողների 25%-ի հետ:
– Ինչպիսի՞ն են ձեր ալիքների ֆինանսական ցուցանիշները:
– Մենք չենք բացահայտում առանձին ալիքների ֆինանսական ցուցանիշները: 2015թ.-ին «ГПМ РТВ»-ի ընդհանուր շահույթը 2,6%-ից աճել է մինչև 31,9 մլրդ ռուբլի: Ընդ որում, հեռուստագովազդի ողջ շուկան, հիշեցնեմ՝ ըստ ռուսական հաղորդակցության միավորումների տվյալների՝ ընկել է 14%-ով: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա առաջին կեսի մեր համապարփակ եկամուտներն աճել են 14%, իսկ գովազդից ստացված շահույթը՝ 18%: Այնպես որ, գովազդից ստացված շահույթի առումով մենք ևս առաջատարն ենք շուկայում: Բացարձակ թվերի առումով ամենաշատն ավելացրել է ТНТ-ն, տոկոսային առումով ամենաշատն աճում է ТНТ4-ը:
– Իսկ ինչպե՞ս է փոփոխվում այդ բիզնեսի շահութաբերությունը: Որքանո՞վ եք դուք կրճատել ձեր ծախսերը ճգնաժամի պատճառով: 2014-ի վերջում ТНТ-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Միշինը սերիալների ու շուների արտադրողներին հայտնեց հեռուստաալիքի արտադրության ծախսերի 20%-ով կրճատվելու մասին:
– Ես կասեի՝ արդյունքում մենք մեր գլխավոր նախագծերի ծախսերը թողել էինք նախկին մակարդակի վրա: Օպտիմալացրել ենք ամեն ինչ, բացի դեպի գլխավոր հեռուստաարտադրանք ու մարքետինգ արվող ներդրումներից: Նույն այդ ТНТ-ի ցանցի ընդհանուր արժեքը հիմա ընկնում է, քանի որ հիմա մենք չենք հեռարձակում այնպիսի փորձարկային ու թանկարժեք ֆորմատներ, ինչպիսիք են դրամատիկ սերիալները: Սակայն խիստ տնտեսելու մասին չի գնում խոսքը: Հիմա մեր եկամուտներն աճում են, հավասարաչափ աճում են նաև հեռուստաարտադրանքի վրա ծախսերը:
– Հոլդինգին, նրա բաժնետերերին, ենթադրում եմ՝ ցանկալի կլինի վերադառնալ նախաճգնաժամային շահութաբերության մակարդակ, որպեսզի ծախսերը չաճեն այն նույն տեմպերով, ինչպես եկամուտը:
– Նման խոսակցություններ ես չեմ լսում: Սուբհոլդինգը մինչև 2021թ. մշակած մարտավարություն ունի: Տրամաբանությունը կայանում է նրանում, որ մենք մշտապես ներդրումներ ենք կատարում մեր հեռուստաարտադրանքի մեջ, որպեսզի թե՛ լսարանի և թե՛ եկամուտների առումով մենք այսուհետ էլ աճ գրանցենք:Մենք խնդիր չունենք մաքսիմալ վաստակել հենց այս պահին և միայն այս պահին. մենք ուզում ենք մշտապես զարգանալ և մշտապես վաստակել:
– Ինձ պատմել են, որ հասուն լսարանի համար դրամատիկ սերիալներից հրաժարվելը կապված է ոչ միայն արտադրական բյուջեների առումով ТНТ–ի նախկին շահութաբերությունը վերականգնելու ցանկության հետ: Էքսպերիմենտը համարվել է անհաջող, քանի որ նման սերիալները վանում են ալիքի հեռուստալսարանը:
– Ահա թե ինչպես է եղել. 2014-ի սկզբին մենք ТНТ-ի լսարանն ընդլայնելու գլոբալ որոշում ընդունեցինք՝ գրավել նոր հեռուստադիտողներ: Դրա համար նոր ֆորմատի նախագծեր էին պետք: Այդպես ծնվեցին «Танцы» նախագիծը, «Чернобыль», «Сладкая жизнь», «Измены» սերիալները, և այլն: Այս ամենին հաջորդեց տնտեսական, իսկ հետո նաև՝ դրան հաջորդած գովազդային շուկայի անկումները: Թանկարժեք փորձարկային սերիալներ թողարկելու իմաստ այլևս չկար: Այնպիսի զգացողություն էր, որ պատերազմ է, ծանր օդուժն արդեն օդում է, իսկ հետևակը մնացել է իր տեղում և ոչ մի տեղ չի գնում: Այնինչ՝ ТНТ-ի հեռուստալսարանի հետ սկսեցին տարօրինակություններ կատարվել: Այսինքն՝ 10 տարի մենք հեռուստադիտողին մատուցել ենք հասկանալի, սովորական սնունդ, իսկ հետո փոխել ենք մենյուի հիմնական կետերը: Մեր հավատարիմ հեռուստադիտողներն այլևս չէին հասկանում՝ ինչ ենք մենք ցուցադրում նրանց համար: Իսկ նոր մարդիկ, որոնց մենք գրավել էինք մեր հասուն նախագծերով՝ մեր կոնտենտով ակնհայտորեն չէին բավարարվում, մենք չէինք կարողանում բավականաչափ բավարարել նրանց ճաշակը: Այդ պատճառով մենք կրկին մատուցում ենք այն, ինչը միշտ ունեինք՝ մենք ունենք մեր ընդարձակ ու հավատարիմ հեռուստալսարանը:
Մեծացած հեռուստադիտողները
– Բայց չէ՞ որ 10 տարվա ընթացքում ձեր հավատարիմ հեռուստադիտողները փոխվել են. Նրանք մեծացել են, ունեն ընտանիք ու երեխաներ:
– Խնդիրը տարիքի մեջ չէ: Comedy Club և «Измеа» նախագծերի հեռուստադիտողները գուցե և նույն տարիքի են, բայց տարբեր են: Նրանք տարբեր են (խորհում է.- խմբ.): Ես անգամ չեմ ուզում ձևակերպել այս նրբությունները: Իմ գլխում հստակ է ու խիստ՝ պետք է վերադառնալ նախկին հեռուստալսարանի. Վերջ:
– Այսի՞նքն՝ «կարճ ու կոնկրետ՝ ես այդպես եմ զգում»:
– Չէի ցանկանա, որ այստեղ առհասարակ հնչեր «Ես» բառը: Comedy Club Production-ի համակարգում այն անտրամաբանական էր: Այն անտրամաբանական է նաև այս դեպքում: Ես՝ լինելով սիգարով մարդ, զգում եմ, որ ամեն ինչի գլուխը թիմն է: Ոչ ոք միանձնյա չի կարող որոշումներ կայացնել, հատկապես այնպիսի բարդ կառույցի ու հարցերի դեպքում, ինչպիսիք են հեռուստաալիքը կամ հեռուստաալիքի քաղաքականությունը: Նախկին գործելաոճին վերադառնալու անհրաժեշտությունը զգում էր ողջ թիմը՝ սկսած ալիքի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Դուլերայնից՝ մինչև ТНТ-ի բոլոր պրոդյուսերները:
– Ինչպես հասկանում եմ՝ այդ որոշումը կայացվել էր դեռ գարնան վերջում: Սակայն վերջերս դուք հեռարձակեցիք «Ольгa»-ն, որն այն նույն փորձարկային նախագծերից էր:
– Չէ, ի՞նչ եք ասում: «Ольга»-ն, դա դասական ТНТ է՝ երիտասարդ, ծիծաղելի, սուր: Սերիալն էլ հրաշալի ցուցանիշներ ունեցավ: Նրա մասնաբաժինը կազմել է 23,9%. Իսկ հոկտեմբերի 10-ին մեզ մոտ մեկնարկեց «Универ»-ը և գրանցեց 22% մասնաբաժին: Մի սերիալի համար, որը եթերում է, մեղմ ասած, ոչ առաջին տարին, սա հրաշալի արդյունք է: Վերադարձը նախկին ֆորմատներին աշխատում է. մեր հեռուստադիտողները նորից սկսում են մեզ շատ սիրել:
–Եվ այնուամենայնիվ՝ ТНТ-ի հեռուստադիտողները չափազանց մեծացել են: Ինչպես ես հասկանում եմ՝ Comedy Club-ի լսարանի միջին տարիքը 36-ն է: Այնուհետ մեզ բոլորիս սպասվում է դեմոգրաֆիկ անդունդը, և դա է ակնհայտ խնդիրը. Գովազդատուները ձեզանից հենց երիտասարդության հետ կոնտակտներն են գնում:
– Այդպիսի ռիսկեր կան: Մենք դրանց ուշադիր հետևում ենք: Ինչպես մեզ վրա կանդրադառնա դեմոգրաֆիկ անդունդը՝ դժվար է ասել: Մենք միշտ ունենում ենք մեր նոր, երիտասարդ ունկնդիրներին:
– Այդ դեպքում ինչո՞ւ է միջին տարիքը տեղաշարժվում դեպի ավելի հասուն տարիք:
– Դա կապված է դեմոգրաֆիկ մի քանի հանգամանքների հետ: Մենք ինչպես աշխատել ենք մեր հեռուստալսարանի կորիզի համար, այնպես էլ շարունակում ենք դա անել: Մենք կարողանում ենք խոցել հենց այդ կետը ու շարունակում ենք անել դա: Ու պետք է ի նկատի ունենալ ոչ միայն ТНТ-ի, այլ նաև ТНТ4-ի, ինչպես նաև այն հեռուստադիտողներին, որոնք մենք ձեռք ենք բերում համացանցի հաշվին: Մեր սերիալներն ու շոուները համացանցում ամսվա մեջ միլիոնավոր դիտումներ են գրանցում:
– Դուք շատ եք փորձարկումներ անում համացանցի հետ: Մեկ սերիալներից հատվածներ եք տեղադրում՝ դրանց եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո, մեկ հրաժարվում եք դա անել, իսկ հետո նորից դրան եք վերադառնում: Ի՞նչ եզրահանգման եք վերջիվերջո եկել, հայտնի սերիալների հատվածները համացանցի օգտատերերին հասանելի դարձնելը նվազեցնո՞ւմ է եթերային վարկանիշերը:
– Գլոբալ առումով, հեռուստատեսությունը, իհարկե, հօգուտ համացանցի մի օր կորցնելու է իր լսարանի մի մասը: Սակայն ներկայումս դա այնքան էլ կոնցեպտուալ խնդիր չէ: Մենք ավելի շատ կորցնում ենք թեմատիկ ալիքների պատճառով: Մի քիչ էլ, ու այդ ալիքները կխլեն հեռուստադիտողների 20%-ին: Մեր մեծ եթերաժամանակով ալիքներիս բախտը խոշոր հաշվով բերել է, որ այդպիսի թեմատիկ ալիքները հարյուրավոր են, և նրանց լավ չեն ճանաչում, ուստի և լավ չեն վաճառվում ու շատ գումար էլ չեն վաստակում: Իսկ ահա մեզ համար մեր կորցրած հեռուստադիտողները ֆինանսական լուրջ կորուստներ են: Ահա թե ինչու է կարևոր՝ հիմնավորվել թեմատիկ հեռուստատեսության բնագավառում և սովորել այն լավ վաճառել: Ամեն ինչ պետք է անել սեփական ուժերով. Ամեն ինչ պետք է տուն բերել, որպեսզի ամեն ինչը քոնը լինի:
– Ի՞նչ կլինի թանկարժեք դրամատիկ սերիալների հետ, որոնք փորձարկման շրջանակներում նկարահանվել են ТНТ-ի համար: Դուք դրանք դարակո՞ւմ կթողնեք , իսկ ծախսերն էլ կանտեսե՞ք:
– Ոչ, մենք դրանք փոխանցում ենք ТВ-3-ին: Ոչ բոլորը, իհարկե. Միայն նրանք, որոնք համապատասխանում են ТВ-3-ի թեմատիկային: Տեսնենք, թե ինչպես դրանք կընդունի լսարանը: Ինչ-որ բան եթերում կթողնենք, ինչ-որ բան էլ կփորձենք մտքին հասցնել: На ТВ-3-ով կհեռարձակվի Ալեքսանդր Ցեկալոյի «Среда»-ի նկարահանած Gogol-ը, «Чернобыль»-ի շարունակությունը: Ընդհանուր այդպիսի 4-5 մեգանախագծեր, որոնք ТВ-3-ը նախկինում երբեք չի ունեցել և չէր էլ կարող իրեն թույլ տալ ունենալ: Դրանք շատ որակով նախագծեր են, որոնք կխթանեն ТВ-3-ի աճը: Ես երբեք չեմ կարևորել հանրահայտ արտիստների մասնակցությունն այս կամ այն նախագծում, սակայն հեռուստադիտողի համար սա շատ կարևոր պահ է, հատկապես, եթե մենք հեռուստալսարան ընդլայնելու խնդիր ունենք այդ նույնТВ-3-ի համար: Մեր կողմից ընդգրկված արտիստները հետաքրքրություն կառաջացնեն նախագծերի նկատմամբ: Օրինակ՝ Gogol-ում Նկարահանվում է Օլեգ Մենշիկովը:
– Արդյոք արմատական փոփոխություններ սպասո՞ւմ են «Пятница» ալիքին:
– Հոլդինգի կարծիքով՝ ամենաքիչ աշխատանքները «Пятница»-ի հետ է պահանջվում անել: Նրա լսարանն աճում է, եկամուտներն ամենաշատն են աճում, նրանց հովանավորները երջանիկ են: «Пятниa»-ի գլխավոր տնօրեն Կոլյա Կարտոզիան ամենահրաշալին ու ամենահանճարեղն է: «Пятниa»-ի գլխավոր գանձը Կարտոզինի ուղեղն է: Կոլյայի նման մարդկանց պետք է փայփայել ու ստեղծել նրանց համար ճիշտ պայմաններ: Ստեղծել ճիշտ պայմաններ՝ սա ամենակարևորն է: Այս սկզբունքով ենք աշխատում նաև մեր արտադրող ընկերությունների՝ Good Story media-ի և Comedy Club Production-ի պրոդյուսերների հետ:
Մերոնք՝ մերոնց մեջ
– ГПМ РТВ-ն տարբերվում է նրանով, որ գնում է նախևառաջ՝ սեփական ստուդիաների արտադրանքը: Ձեր գործընկերների հետ հիմնել եք Comedy Club Production-ը, իսկ հետո, երբ այն գնեց «Газпром-медиа»-ն՝ աշխատանքի անցաք այդ հոլդինգում: Երկու տարի առաջ հոլդինգը գնեց Good Story media-ն: Այսպիսով հոլդինքը երաշխավորեց, որ այդ թիմերը կաշխատեն միայն իր հետ: Այսպիսով չի՞ պակասում արդյոք սեփական ընկերությունների ստիմուլը նորանոր նեթլենկեր ստեղծելու համար: Չէ՞ որ նրանց պատվերները երաշխավորված են:
– Նրանք ունեն երաշխավորված պատվերներ, սակայն երաշխավորված չեն դրանց դիմաց վճարները: Նրանց եկամուտներն անմիջականորեն կապված են սեփական արտադրանքի վարկանիշի հետ: Սա և պլյուս է, և մինուս: Կարևորը՝ մեր պրոդյուսերները հնարավորություն ունեն ազդել արտադրանքի նկատմամբ ալիքի քաղաքականության, արտադրանքի տարածման գործընթացի վրա: Good Story media-ի պրոդյուսեր Անտոն Շչուկինը, Անտոն Զայցևը և Արտյոմ Լոգինովը ТНТ թիմի հետ միասին քննարկել են «Ольга»-ի պրոմոհոլովակները, դրա համար էլ նախագիծը կրակեց՝ դարձավ ТНТ-ի հեռուստալսարանի տարվա ամենահաջողված սերիալը: Թիմը շատ կարևոր է, գլխավորն այն ճիշտ դասավորելն է:
Comedy Club Рroduction-ից և Good Story media-ից բացի, այժմ մենք ունենք սեփական «Пятница» ստուդիան: Նախկինում ալիքը գնում էր արտաքին արտադրողների հեռուստաարտադրանքը: Իսկ հիմա այդ ալիքով հեռարձակվող նախագծերի 1/3-ը ստեղծում է ներսի արտադրողը՝ «Ревизорро», «Магаззино», «Хэлоу, Раша!» և «Приманка».
– Սա ինչ–որ կերպ կա՞պ ունի այն փաստի հետ, որ «Пятница»-ն սկզբնական շրջանում հեռարձակում էր ուկրաինական ալիքների նախագծերից շատերը, իսկ այժմ դա քաղաքական ռիսկ է:
– Ոչ, Ուկրաինան այստեղ կապ չունի: Նախագծերը կարող էին արտադրվել Իրկուտսկում, և արդյունքը, միևնույն է, նույնը կլիներ: Պարզապես մեզ պետք չեն արտաքին ռիսկեր: Ինչպես ասացի՝ բոլոր մերը՝ մեր տուն: Այդպես մենք վերահսկում ենք հեռուստաարտադրանքի զարգացումը, բալոր կրկնությունները, թիմերը: Մենք չենք ուզում լինի այնպես, ինչպես հաճախ է լինում գործընկերների հետ՝ ТНТ-ն գովազդում է նախագիծը, իսկ այն հետո գնում է ուրիշ ալիք կերակրելու:
– Ստացվում է՝ սեփական արտադրողների ամեն ինչը հրաշալի է, ու ռիսկեր չկա՞ն:
– Ռիսկեր շատ կան, և դրանք բոլորը հիմնված են մարդկային գործոնի վրա: Պրոդյուսերները ստեղծում են էմոցիաներ, և պետք է, որ նրանք էլ ճիշտ էմոցիաներ ստանան: Բայց սա իմ անհատական մոտեցումն է: Մեդիամենեջերների մոտ, ովքեր գործ ունեն գովազդի ու հանրային կապերի հետ, բոլորովին այլ մոտեցում կարող է լինել: Ես փրոդաքշնն եմ ներկայացնում, և ինձ համար ամեն ինչի հիմքում ընկած է պայմանների ստեղծումը, համապատասխանել բոլոր պայմանավորվածություններին: Դա է պատճառը, որ ես անձամբ եմ շփվում բոլոր այն պրոդյուսերների հետ, ովքեր մեզ համար հեռուստաարտադրանք են պատրաստում: Այդպես շփվել եմ Գարիկ Մարտիրոսյանի և Սեմյոն Սլեպակովի հետ: Եթե պրոդյուսերի հետ չպիտի շփվեմ՝ որպես լավ ընկերոջ, ապա ոչինչ չեմ հասկանա: Ցավոք, մեծագույն ռիսկը մնում է կախվածությունը մարդկային գործոնից: Երջանկություն է, երբ հոլդինգի ղեկավարությունը հասկանում ու ողջունում է դա:
– Իսկ ի՞նչ է նշանակում՝ «ողջունում է»:
– Պետք չէ ստեղծագործող մարդուն խրել կորպորատիվ հունի մեջ: Ցանկացած թղթաբանական-ֆինանսական չափորոշիչներ պետք է քայլեն ոչ թե ստեղծագործական մտքից առաջ, ինչպես որոշ կորպորացիաներում, այլ ստեղծագործ մտքից մեկ քայլ հետո:
– Եթե դուք ունեք այդքան հզոր թիմեր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ ТВ3-ի հեռուստալսարանն ընդլայնելու համար գլխավոր նախագիծը նկարահանել է Ալեքսանդր Ցեկալոն:
– Դա միակ նախագիծն է: Այդպես ստացվեց: Մտահղացումը Ցեկալոյինն էր, նա այն ներկայացրեց Միշինին, և բոլորը միասին սկսեցին այն մշակել: Նախագիծը «Среда»-ն պատրաստում է ոչ թե միայնակ, այլ մեր պրոդյուսերներ Եվգենի Նիկիշովի ու Վալերի Ֆեդորովիչի հետ: Ես խոնարհվում եմ Ցեկալոյի առաջ, նա հզոր է և մեծագույն պրոդյուսեր, բայց առանց ТНТ թիմի՝ նախագիծն այդպիսին չէր ստացվի:
– Եթե ձեր կարգախոսն է՝ սիրել ու փայփայել թիմը, ապա ինչպե՞ս է ստացվել, որ սուբհոլդինգը մի քանի ամսվա մեջ կորցրել է միանգամից երեք ալիքների գլխավոր տնօրեններին: Միշինը հեռացավ ТНТ-ից, Դարյա Ֆիալկոն՝ ТВ-3-ից, Լև Մակարովն էլ՝ «2×2»-ից: Ընդ որում՝ Ֆիալկոն ու Մակարովը տեղափոխվել են ձեր անմիջական մրցակիցների մոտ և հիմա ղեկավարում են «СТСмедиа» հոլդինգի ժամանցային նախագծերը:
– Հեռուստատեսային աշխարհը շատ նեղ է: Ինչպես ասում են՝ շերտը բարակ է: Ստեղծագործող մարդիկ ամենատարբեր պատճառներով հաճախ փոխում են իրենց հարթակը: Պետք է միշտ պատրաստ լինել դրան: Մենք աճեցրել ենք փոխարինողներ մեր ներսում: ТВ-3-ի և «2х2»-ի նոր մենեջերները մեր պատրաստած մարդիկ են, ովքեր շատ տաղանդավոր ու կրեատիվ մարդիկ են: Մեր բնագավառում էլ է պետք սոցիալական վերելակ:
Բարիկադների հակառակ կողմում
- Երևում է՝ հեռուստաալիքների ղեկավարման բոլոր հիմնական սկզբունքները դուք յուրացրել եք պրոդյուսերությունից ու շոու–բիզնեսից: Ի՞նչ փոխվեց, երբ դուք հայտնվեցիք բարիկադների հակառակ կողմում՝ Կոնտենտ արտադրողից դարձաք պատվիրատու:
– Սա էլ իր յուրօրինակությունն ունի: Պրոդյուսերն ու ալիքի ղեկավարը սկզբունքայնորեն տարբեր մասնագիտություններ են: Պրոդյուսերը չի կարող հասկանալ՝ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ալիքը ղեկավարող մարդը:
ТНТ համացանցում
«Համացանցում ТНТ-ի հեռուստաարտադրանքը տարեկան միլիարդավոր դիտումներ է հավաքում»,- պատմում է Ջանիբեկյանը: Նրա խոսքերով՝ դա տալիս է 1% նոր հեռուստալսարան: Դրանք այն մարդիկ են, ովքեր ТНТ Club հավելվածում, համացանցում և ТНТ կայքում դիտում են սերիալներ ու շոուներ: «Մեր մրցակիցներից ոչ մեկը սոցցանցերում չունի այնպիսի ընդարձակ խմբեր, որոնք ունի ТНТ ալիքը: Մեր արտադրանքը համացանցում դիտում են 4-5 անգամ ավելի շատ, քան մեր մոտակա մրցակցի արտադրանքը»,- հավաստիացնում է Ջանիբեկյանը: «Միջինում, սուբհոլդինգի եկամուտների մասնաբաժինը, որոնք կապ չունեն հեռուստագովազդի հետ, 2015թ. կազմել է 6%»: Սակայն 2021թ, հոլդինգի մարտավարությանը համապատասխան՝ թիվը պիտի աճի մինչև 25% (ներառյալ կոնտենտի իրավունքների վաճառքից ու digital-ից ձեռք բերված կողմնակի եկամուտները և այլն),- ասում է Ջանիբեկյանը: -Պրոդյուսերը վարպետն է, մաեստրոն. Նա ունի մեկ նպատակ՝ ստեղծել գեղեցիկ արտադրանք, գեղարվեստական ստեղծագործություն: Ալիքը պետք է հետևի արտադրանքի շահութաբերությանը, կրկնությունների ներուժին, և այլն: Եվ այս ամենն անհրաժեշտ է նախագծի պլանավորման փուլում անել, ձևակերպել ու պրոդյուսերի ուղեղին հասցնել: Իսկ պրոդյուսերները, լինում է, խուլիգանություն են անում, նրանց չի հետաքրքրում ալիքն ու շուկան, նրանք սեփական ամբիցիաներն ունեն: Մենք հաճախ ենք պրոդյուսերների հետ խոսակցություններ ունենում, թե ինչպես է պետք կտրվել հավերժականից ու մի փոքր էլ համապատասխանել ալիքի արդիականությանն ու թայմսլոթին: Եվ ահա ալիքի ղեկավարը մուրճի թեթև հարվածներով հրում է պրոդյուսերներին դեպի ճիշտ ուղղություն: Կամ էլ, ինչպես կյորլինգում՝ մաշեցնում է սառույցը պրոդյուսերի համար, որպեսզի «քարը»-սերիալը ճիշտ ուղղությամբ գնա՝ ոչ աջ, ոչ ձախ, այլ ուղիղ՝ դեպի թիրախը, դեպի «տուն»: Ալիքի ղեկավարման հետ հարցեր կային, որոնց մեջ այնքան էլ լավ չէի գլուխ հանում, օրինակ՝ նույն մարքետինգը: Հիմա փորձում ենք լրացնել»:
– Կա՞ն հիասթափություններ, ուղղակի… մարդկային…
– Պրոդաքշնն ավելի հետաքրքիր է: Դժվարանում եմ ասել՝ ինչո՞ւ: Գուցե դեռ չեմ հասցրել սիրել: Պայքարել նրա համար, որպեսզի քո ալիքի մասնաբաժինն ավելի բարձր լինի, քան մրցակցինն է՝ դա նույնն է, եթե փորձես պարզել, թե որ պատկերասրահն է ավելի լավը: Մի տեղ նկարները շարքերով են, մյուսում էլ են շարքերով: Ինչպե՞ս որոշել. Պարզապես կան նկարներ, որոնք ուրիշների հետ չի կարելի համեմատել:
– Ես ավելի հաճախ եմ լսում՝ իբր վերջին երկու տարիներին մեր հեռուստատեսությունում չկան վառ հայտնություններ, այնպիսիք, որոնց մասին բոլորը կխոսեին: Վերջինը Առաջին ալիքի «Голос»-ն էր՝ կարծում եմ: Դուք համամի՞տ եք, թե սա շատ կոշտ պնդում է:
– Շատ է խոսվել նաև մեր «Танцы» նախագծի մասին՝ օրինակ: Եթե դուք կարծում եք, որ դա կարող է կապված լինել տնտեսական ճգնաժամի հետ, ապա սխալվում եք: Например. Արարողի համար տնտեսական հանգամանքները կարևոր չեն: Տաղանդավոր ստեղծագործողը պետք է լինի ապահովված մարդ: Եվ երկրորդ տեսությունը՝ ոչինչ չի խանգարում ստեղծագործ մարդուն գլուխգործոցներ ստեղծել այն դեպքում, երբ նա միանգամայն աղքատ է:
Այժմ հեռուստատեսություններում ուղղակի այդպիսի շրջան է: Գումարի հետ դա կապ չունի: Վաղն ինչ-որ մեկը նորից մի հրաշալի պատմություն կհորինի, և հետո նրանից հազարավոր այլ նախագծեր կծնվեն:
Նյութը հրապարակման է պատրաստել blognews.am-ը