ՀՅԴ-ականը ևս միանում է շարժմանը
Advertisement 1000 x 90

ՀՅԴ-ականը ևս միանում է շարժմանը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ռեյտինգայինով անցած պատգամավոր Սուրեն Մանուկյանը տարանջատվելով Դաշնակցությունից հայտարարություն է տարածել․ «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»։

hraparak.am



Նման նյութեր