Ոստիկանապետը բանակցո՞ւմ է Փաշինյանի հետ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ոստիկանապետը բանակցո՞ւմ է Փաշինյանի հետ. hraparak.am

Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկել է աջակցել համաժողովրդական շարժմանը և պատրաստակամություն է հայտնել ոստիկանության ուժերը դնել Փաշինյանի տնօրինման տակ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դրա դիմաց նա մի պայման է դրել՝ վերջնական իշխանափոխությունից հետո մնալ ոստիկանապետի պաշտոնում։

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ոստիկանության լրատվական վարչությունից, բայց վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն մի քանի անգամ կրկնեց հետևյալ անհեթեթ պատասխանը․ «Ես անհեթեթ հարցերի չեմ պատասխանում»։

hraparak.am



Նման նյութեր