![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/04/a-danielyan.jpg)
Երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, Hayacq.com-ի հետ զրույցում, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ պետք չէ ձգձգել իշխանության փոխանցումը և հանրապետությունում կյանքը պետք է վերադառնա բնականոն հունին. «Ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդեց դե յուրե կառավարության հրաժարականը, այդպես էլ իշխող կառավարության, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի հրաժարականին բնականաբար պետք է հաջորդի կուսակցության հրաժարականը իշխանությունից, այսպես ասած՝ դե մորալե:
Եվ այսօր անմտություն է կառչել սահմանադրական դրույթներից կամ թաքնվելով օրենքի տառի հետևում տարբեր պատրվակներով ձգձգել իշխանության փոխանցումը:
Հարկավոր է անհապաղ, առանց ամբիցիաների սկսել իշխանության փոխանցումը և կյանքը հանրապետությունում վերադարձնել բնականոն հունի մեջ»,- ասաց Անուշավան Դանիելյանը: