Ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ. հայտարարություն
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը և ոստիկանապետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ. հայտարարություն

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:

Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության կողմից տարածված հայտարարության տեքստում:

«Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի:

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ:



Նման նյութեր