«Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների հարցը մնում է անորոշ
Advertisement 1000 x 90

«Ելքը» կողմնորոշվել է վարչապետի թեկնածուի հարցում, սակայն անհրաժեշտ ձայների հարցը մնում է անորոշ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը կողմնորոշվել է վարչապետի իր թեկնածուի հարցում. կառաջադրեն Նիկոլ Փաշինյանին, սակայն ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն ձայների հարցն անորոշ է:

Խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեն «Ելք»-ի (9 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան»-ի (31 մանդատ) բոլոր պատգամավորները, ապա կստացվի 40 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ է 53 ձայն:

Մնացած 13 ձայնի հարցը, սակայն, անորոշ է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանի ակցիային սատարելու մասին: Արտախորհրդարանական «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները ևս հայտարարել են աջակցության մասին:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Կարապետյանը և Սուրեն Մանուկյանը սոցիալական ցանցի իրենց էջերում գրառում են կատարել` հայտարարելով, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին:



Նման նյութեր