
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսայանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ ընդգծել եմ, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է իմ՝ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ներկայացրած դիրքորոշումը, և նշել, որ այն համահունչ է միջազգային գործընկերների դիրքորոշմանը: