Աշոտ Ասատրյանի գրառումը.
«Փաշինյան ջան, իմ կարծիքով արդեն ժամանակն է, որ ամբիոնից կոնկրետ խնդիրներ ներկայացվի ու դրանց լուծմանը ուղղված քայլերի մասին խոսվի: Ամեն օր ամբիոնից խոսացողների թվի ավելացումը ու ժամանակի ձգձգումը հաստատ քո շահերից չի բխում:
Ցույցերի այս մի քանի օրերի ընթացքում մարդիկ միայն լսել են Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի հրաժարականի մասին: Այսօր արդեն պաշտոնապես համարվեց, որ ժողովուրդը առաջարկել է իր վարչապետի թեկանծուին: Հիմա ավելի գեղեցիկ կլինի ու ցույցը չի վերածվի հրապարակում կազմակերպված ինչ-որ համերգի կամ հումորային երեկոի, եթե դուք ՝ պարոն Փաշինյան, ներկայացնեք ձեր հետագա քայլերը, թեկուզ որոշ պաշտոնյանների, գործարարների և հեղինակությունների վերաբերյալ: Խոսեք առաջնահերթ խնդիրների լուծման մասին, որն է առաջնահերթը և ինչպես է պետք այն լուծել:
Այսօրվա ելույթի ժամանակ հայտարարեցիք, որ որոշ խելացի պաշտոնյաններ, ովքեր դիմել են ձեզ, կմնան իրենց պաշտոններում, քանի որ նրանք պետք են Հայաստանին: Կոնկրետ անուններով ասեք, ովքեր են նրանք, միգուցե ձեզ համար խելացի պաշտոնյան ընդհանրապես չի ընդունվում ժողովրդի կողմից:
Վերջիվերջո խոսեք ՀՀ ՈՍ, ՊՆ և ԱԱԾ համակարգի, դրանց ղեկավարների հետագա ճակատագրերի, նրանց փոխարինման կամ չփոխարինման մասին: Առաջարկեք, քննարկեք, բացատրեք, արդարացեք, պահանջեք, մի խոսքով շարժ մտցրեք ցույցերի մեջ: Իհարկե հարգանքի են արժանի բեմում կանգնած բոլոր անձիք, բայց հավատացեք նրանց ճառերը և հումորները հետագայում էլ կարող ենք լսել:
Խոսեք կարևոր հարցերի մասին»: