
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Արսենալ»-«Աթլետիկո» հանդիպմանը:
Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստը և Մուհամեդ Էլնենին առաջիկա խաղում չեն լինի իրենց թիմի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ դիմակայության առաջին խաղում:
«Արսենալ»-«Աթլետիկո» հանդիպումը կայանալու է վաղը՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 23:05-ին: