ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի և Տարոն Մարգարյանի թեկնածությունների վերաբերյալ. hraparak.am
Advertisement 1000 x 90

ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի և Տարոն Մարգարյանի թեկնածությունների վերաբերյալ. hraparak.am

Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության երեկ կայացած հանդիպման ընթացքում վարչապետի որեւէ թեկնածուի հարց չի քննարկվել։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարոն Մարգարյանի թեկնածությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին փոխանցեց, որ դա հերթական ստահոտ տեղեկությունն է․ «Սերժ Սարգսյանը ցանկություն էր հայտնել կուսակցությանը տեղեկացնել իր հրաժարականի պատճառների մասին եւ քննարկումը ընթացել է բացառապես այդ օրակարգով»։

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին քննարկումներ նախաձեռնել քաղաքական ուժերի միջեւ՝ երկրում ստեղծված իրավիճակի եւ դրանց ելքերի վերաբերյալ, այժմ ընթանում են այդ քննարկումները, դրանից հետո իրենք կքննարկեն վարչապետի թեկնածուի հարցը։

hraparak.am



Նման նյութեր