«Վարչապետի թեկնածուի հարցով մենք առաջիկայում կհրավիրենք խմբակցության նիստ և որոշում կկայացնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:
Դիտարկմանը`Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ պատրաստ են քվեարկել իր թեկնածության օգտին , Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց. «Հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը, կարող եք իրեն հարցնել։ Ինչ վերաբերում է ինձ, երևի ինձ լավ չեք ճանաչում, իմ կենսագրությանը ծանոթ չեք, ես ՀՀԿ մեջ եմ երկար տարիներ։ ՀՀԿ-ի որոշումը ինձ համար կլինի կոնկրետ որոշում»։
Ամբողջությամբ՝ aravot.am