ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Նա կոմայի մեջ է մնացել մոտ մեկ ժամ։
Որոշ աղբյուրների համաձայն` 82-ամյա դերասանին հիվանդանոց էին տեղափոխել սրտամկանի կաթվածից հետո, որոշներն էլ գրել են, որ առողջական խնդիրները կապված են եղել թոքերի հետ։