Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ:
Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:
Այսօր՝ ապրիլի 26-ին, բռնցքամարտիկները մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել են Օֆֆենբուրգում,- հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և ապրիլի 28-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:
Հիշեցնենք, որ այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: