
Ապրիլի 25-ին Նյու-Յորքում կայացել է ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմը ստացել է «Լինել Սերենա» անվանումը:
Ֆիլմի պրեմիերային ներկա է գտնվել նրա ամուսինը՝ հայ գործարար Ալեքսիս Օհանյանը, քույրը՝ Վինուսը, ֆոտոմոդելներ Ջիջի և Բելա Հադիդները, և այլք: