
Հունաստանում կայացած շախմատի դպրոցականների առաջնության մինչև 8 տարիքային ենթախմբում հիանալի հաջողության է հասել Հունաստանը ներկայացնող մեր հայրենակից Ռաֆայել Սարաֆիս-Վարոսյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և 203 շախատիստների մեջ միանձնյա գրավել առաջին հորիզոնականը:
Հաղթանակի շնորհիվ պատանի շախմատիստն իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Ռաֆայելն իր տարիքային խմբում երկու անգամ նվաճել է նաև Կրետե կղզու չեմպիոնի տիտղոսը:
Ավելացնենք նաև, որ չնայած Ռաֆայելը ծնվել է Հունաստանում, նա գերազանց խոսում, գրում և կարդում է հայերեն: