Ս. Ուիլյամս. Ապագա ամուսնուս հետ առաջին հանդիպման ժամանակ նրան վախեցրել եմ առնետով
Advertisement 1000 x 90

Ս. Ուիլյամս. Ապագա ամուսնուս հետ առաջին հանդիպման ժամանակ նրան վախեցրել եմ առնետով

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հիշել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու՝ հայ գործարար Ալեքսիս Օհանյանի հետ.

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք Հռոմում: Գնացի նախաճաշելու, սովորաբար մրցաշարերի ժամանակ ես չեմ նախաճաշում, քանի որ նյարդայնանում եմ և մտածում եմ խաղի մասին, բայց այդ անգամ գնացի ներքև՝ ռեստորան:

Այն գրեթե դատարկ էր. միայն ես էի, մարզիչս և ևս մի քանի մարդ: Ու այնտեղ տեսա մի բարձրահասակ տղայի, որը պարզվեց` Օհանյանն էր: Եվ մենք մտածեցինք՝ «Տղա, ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այստեղ»:

Այդ ժամանակ փորձեցինք վախեցնել նրան: Ասացինք` տես, առնետ է վազում, զգույշ, հատակին առնետ կա: Իրականում, ոչ մի առնետ էլ չկար: Իսկ հիմա ես նրա կինն եմ»,- պատմել է Ուիլյամսը հաղորդաշարերից մեկի եթերում:

Հիշեցնենք՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին լույս աշխարհ է եկել Ուիլյամսի և Օհանյանի առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:

armsport.am