Ազատություն ցանկացողները, հավատարիմներն ու մորթապաշտները. lragir.am
Advertisement 1000 x 90

Ազատություն ցանկացողները, հավատարիմներն ու մորթապաշտները. lragir.am

Անցած օրերի համընդհանուր ոգևորության ու համազգային միասնության ֆոնին հանրության աչքից չվրիպեց, որ ՀՀԿ «խորտակվող նավից» փախուստի դիմեցին ոչ միայն  իշխանահպատակ քաղաքական ուժերը, այլև այսպես կոչված աստղերը, ովքեր մշտապես եղել են իշխանության շարքերում և գովերգել են այդ նույն իշխանությանը: Այս մասին գրում է Lragir.am-ը:

Առհասարակ, Փաշինյանի ղեկավարած շարժման հարթակին այս օրերին երեք տիպի մարդիկ կային. Հավատարիմ թիմակիցներ, ովքեր կանգնած են եղել պայքարի ակունքներում ու Գյումրիից սկսած օրուգիշեր ուղեկցել են իրենց առաջնորդին, մասնակցել են բոլոր պրոցեսներին՝ կազմակերպչականից մինչև գաղափարական:

Ազատություն ցանկացողներ. Մարդիկ, ովքեր մշտապես եղել են ընդդիմության շարքերում,  բազմիցս հրապարակավ արտահայտել են իրենց դժգոհությունները գործող իշխանության ու քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի հասցեին և հարթակից ու ժողովրդի շարքերում իրենց գաղափարական աջակցությունն են հայտնել շարժմանը: Եվ վերջապես երրորդ խումբը մորթապաշտներն են, «opinion leaders» կոչվածները, ովքեր տեսնելով մարդկանց աճող հոսքը հրապարակ և կանխատեսելով շարժման հաղթանակը, «նետվեցին մարտի»՝ դիվիդենտներ քաղելու, «հերոսանալու» և ազնիվների մղումներն ու համոզմունքների արտահայտումն իրենց շահերին ծառայեցնելու:

Մարդիկ, ովքեր պարգևներ ստանալու համար տարիներով հերթ էին կանգնել իշխանավորների դռների տակ, հանկարծ «հասկացան», որ իրենց պետք չեն այդ պարգևները և շոուներ բեմադրելով՝ հրաժարվեցին դրանցից: Հիմա այդ նույն մարդիկ հերթ են կանգնել հարթակի տակ, որպեսզի իրենց «սրտի խոսքն ասեն ժողովրդին»: Ազնիվ չէ, տիկնայք և պարոնայք: «Սրտի խոսքն» ասելու վաղեմության ժամկետը վաղուց անցել է: Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները գիշեր-ցերեկ քայլերթ էին անում մարզերում, և ոչ ոք չէր կարող կանխատեսել դեպքերի այսպիսի ընթացքը, հենց այդ ժամանակ էր պետք հիշել ժողովրդի հոգսերի մասին և կանգնել նրանց կողքին: Իսկ հիմա, երբ Հանրապետության հրապարակում կանգնելու տեղ չկա, բեմ բարձրանալն ու մտահոգ դեմքով ժողովրդի դարդուցավից խոսելը էժանագին շոու է, ոչ ավելին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: