
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ապրիլի 28-ին ավտոերթով ուղևորվեց Իջևան:
Ժամը 14.00-ին այնտեղ նախատեսված է հանրահավաք անցկացնել: Ապա ավտոերթը Իջևանից կուղևորվի Վանաձոր, որտեղ հանրահավաքը նախատեսված է ժամը 17.00-ին:
Սևանի ավտոճանապարհին բնակիչները Փաշինյանի դիմավորեցին աղ ու հացով, զուռնա դհոլով: Փաշինյանը կանգառներ կատարեց Չարենցավանում, Ֆանտան, Գագարին, Գոշ համայնքներում: