Այս օրերին Հայաստանում է գտնվում վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, ով պատրաստվում է այս շրջանում հայաստանյան իր բեմական ելույթը սկսել «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնի շրջանակներում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Պատգամ» ներկայացմամբ:
«Իմ հյուրախաղերը սկսել եմ Ֆրանսիայից, Բեյրութից, երեկվանից էլ կնոջս հետ Հայաստանում եմ: Առաջարկ ստացա «Արմմոնո» փառատոնը բացել իմ «Պատգամ» մենաներկայացմամբ, որի հեղինակը Կարեն Խաչատրյանն է (Խաչկար. հայ գրող, գիտնական, քաղաքական գործիչ՝ հեղ), բեմադրող ռեժիսորը՝ Մարի Մսրյանը: Պետք է նշեմ, որ հյուրախաղերի ժամանակ բոլոր ներկայացումները բարեգործական բնույթ են կրել, որևէ տոմս չենք վաճառել: Ներկայացման նպատական է աշխարհին ցույց տալ, որ պետք է զերծ մնալ ցեղասպանություններից, նաև՝ ճանաչել իրականացվածները՝ որպես ահազանգ մյուսների համար», – տեղեկացրել է Հովհաննես Բաբախանյանը:
Ամբողջությամբ՝ aysor.am