Իջևանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են բանակցությունների: «Մենք ասում ենք, որ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն», – նշել է նա:
Փաշինյանը կոչով դիմել է խորհրդարանական բոլոր ուժերին ու պատգամավորներին՝ ասելով, որ նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել հաղթանակած, ապագային հավատացող Հայաստանին: Նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել հերոսական ժողովրդին: «Չենք պատրաստվում այդ ծառայությունը ծաղրել ու նսեմացնել: Այդ քայլով դուք ձեզ լիարժեք կդարձնենք ՀՀ հաղթանակած ժողովրդին անբաժանելի մասը», – ասել է նա:Խոսելով բանակցությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք տարբեր պատճառներով չեն կայանում: «Մենք պատրաստ ենք բանակցությունների և շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել: Եթե կան բարդություններ այս կամ այն ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ: Մենք պատրաստ ենք մի սենյակում հանդիպել պատգամավորներին, քննարկել վիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքը: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորներին», – ասել է Նիկոլ Փաշինյանը: