Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը և Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն ցավակցություններ են հայտնել Բրիտանիայից ծանր հիվանդ տղայի՝ Էլֆի Էվանսի մահվան կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ առավոտյան Լիվերպուլի հիվանդանոցում երեխան մահացել է:
«Խորապես հուզված եմ փոքրիկ Էլֆիի մահվան կապակցությամբ: Այսօր ես առանձնահատուկ եմ աղոթում նրա ծնողների համար, մինչև Աստված նրան ընդունում է իր գիրկը»,- Twitter-ում գրել է Պապը:
«Նախարար Ալֆանո. «Հաջողություն, փոքրիկ Էլֆի, մենք քեզ սիրում էինք»,- նշվում է Իտալիայի ԱԳՆ-ի Twitter-ում:
Ավելի վաղ ապրիլի 13-ին բրիտանական դատարանը վճռել էր անջատել տղայի կենսապահովման համակարգը՝ իր որոշումը հիմնավորելով բժիշկների տրամադրած բժշկական տվյալներով։ Ըստ այդ տվյալների՝ բժշկության զարգացման տվյալ փուլում տղայի հիվանդության ախտորոշումն անհնար է, իսկ նրան բուժելու բոլոր հետագա փորձերը՝ անիմաստ։ Կենսապահովման համակարգից անջատելուց հետո երեխան սկսել էր ինքնուրույն շնչել՝ թթվածնային դիմակի օգնությամբ։ Երեխայի հայրը՝ Թոմ Էվանսը, պայքարում էր, որ բժիշկները նորից Էլֆիին միացնեն կենսապահովման համակարգին։ Երեխայի ճակատագրով շատերն էին հետաքրքրվել՝ այդ թվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Իտալիայի կառավարությունը քաղաքացիություն էր առաջարկել Էլֆի Էվանսին, որպեսզի նրան հնարավոր լինի տեղափոխել Իտալիա, որտեղ նրան պատրաստ էին ընդունել ու փորձել բուժել մի քանի հիվանդանոցներ։ Սակայն բրիտանական դատարանը հրաժարվել էր բավարարել երեխայի ծնողների խնդրանքը ու նրան Իտալիայում բուժվելու հնարավորություն տրամադրել։ Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել այդ դատավճիռը։ Իսկ Միացյալ թագավորության գերագույն դատարանն ու Մարդու իրավունքներով Եվրադատարանը հրաժարվել էր միջամտել գործընթացին։