Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նման են երեխայի լույս աշխարհ գալուն՝ գործընթացը ծանր է և ցավոտ, բայց երբ տեսնում ես արդյունքը, հասկանում ես, որ բոլոր տանջանքներն իզուր չէին։ Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի հոմեոպատ և մանկաբույժ Հերբերտ Փֆայֆերը (Գերմանիա) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։
2003 թվակականից ի վեր գրեթե ամեն տարի Հերբերտ Փֆայֆերը Հայաստան է ժամանում, ուսուցանում է տեղի մասնագետներին և աջակցում է հոմեոպատիայի կայացմանը։ Այս 15 տարվա ընթացքում Հայաստանում, նրա խոսքով, շատ բան է փոխվել։ Սակայն, եթե քաղաքացիները ցանկանում են իրավիճակը Հայաստանում փոխել դեպի ավելի լավը, եթե ցանկանում են Հայաստանը դարձնել իսկապես բարեկեցիկ երկիր, նրանք պետք է գործեն։ Հիմա մարդկանց հեշտ չի լինելու, սակայն երբ տեսնեն իրենց աշխատանքի արդյունքները, նրանք, երևի թե, գոհ կլինեն։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նման են երեխայի լույս աշխարհ գալուն՝ ցավոտ գործընթաց է, և կնոջ ծննդաբերությունն էլ ծանր ու ցավոտ է։ Բայց հենց երեխան ծնվում է, բոլորը միանգամից փոխվում են, մոռանալով տանջանքների մասին, ուրախանում են երեխայով։ Հենց նույնն էլ հիմա Հայաստանում է տեղի ունենում։ Ժողովուրդը նոր բան է «ծննդաբերում», երբ գործընթացն ավարտվի, ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա։