
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից վերականգման վերջին փուլն է անցնում:
Հայ կիսապաշտպանն այսօր մարզում է անցկացրել գնդակով: Մարզման լուսանկար է հրապարակել «զինագործների» «Twitter»-ի պաշտոնական էջը:
Այսօր տեղեկություններ էր տարածվել, որ Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել ապրիլի 5-ից: