«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քիչ առաջ ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչի մասին են իրենք զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այսօր Նիկոլ Փաշինյանը խնդրեց սուրճ խմենք իրար հետ: Ես բառացիորեն նրան ասել եմ՝ եթե ԱԺ երեք խմբակցություններն ունեն միասնական թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-հայտարարեց Վ. Բաղդասարյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քվորում կապահովե՞ք՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց` այո, կապահովեն:
«Մենք նաև կոչ ենք արել, առաջարկել ենք, որ ժողովրդի հանգիստը չխանագարվի, դադարեցվեն այս ճանապարհների փակումները, միտինգները, սա է եղել մեր պայմանավորվածությունը»,- նշեց ՀՀԿ ղեկավարը: