«Շատ սիրելի՜ իմ ժողովուրդ, բավարար չեմ կարող արտահայտել իմ երախտապարտությունն առ ձեզ, որ այսպիսի օրինակելի քայլերով և ձեր ձայնով Հայաստանի մեջ հնարավոր դարձրեցիք այս փոփոխությունները, որ ձեր արդար իրավունքն էր։ Ձեր խաղաղ հեղափոխությունը, ձեր քաղաքացիական իրավունքների իրագործմամբ, ողջ հայ ազգին հույս և ապագա շնորհեց։ Հատուկ շնորհավորանքներս երիտասարդներին, պատանիներին և նրանց ծնողներին, որ միաձայն միավորվեցին այս պայքարի շուրջ։
Շնորհակալ եմ նաև ձեր սիրո արտահայտման, այս օրերին հայրենիքում իմ ստացած ընդունելության համար։ Այսօր Հայաստանի հյուսիսային քաղաքներում և գյուղերում նվիրած այս ծաղիկների փնջով ինձ պարգևեցիք սիրված և սպասված լինելու զգացողությունը, որն ավելի է ամրացնում իմ անխախտ հարաբերությունը հայրենիքի հետ։ Դուք ինձ շատ եք ասել՝ մենք ձեզ սիրում ենք։ Այսօր ես ուզում եմ ինքս ասել՝ ես ձեզ շատ եմ սիրում, իմ խրո՜խտ ժողովուրդ։
Սրտով և հոգվով, Արսինե Խանջյան»