«Իմ քայլը» շարժման ցուցարարները փակել են Արշակունյաց փողոցից Գարեգին Նժդեհ տանող փողոցը: aravot.am-ի փոխանցմամբ՝ երթեւեկությունն այս հատվածում կաթվածահար է եղել, վարորդների ու ցուցարարների միջեւ ընդհարումներ են ժամանակ առ ժամանակ լինում, ճանապարհը փակելու համար:
Արշակունյաց պողոտայով քիչ առաջ քայլում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Մի քանի ցուցարարներ հեռախոսով նրան ցույց էին տալիս փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ ունեցած նրա միջադեպը, թե ինչպես էր Սասուն Միքայելյանը շշով հարվածել նրան, մի ցուցարար էլ ասաց, որ այդ շիշը պետք է թանգարան ուղարկել: Ցուցարարները ծափահարությամբ ճանապարհեցին Սասուն Միքայելյանին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: