Սրբուհի Սարգսյանը հերթական անգամ փայլուն ելույթ ունեցավ ուկրաինական The Voice նախագծի եզրափակչում, որտեղ պայքարում էր 4 մասնակցի հետ:
Սրբուհին կատարեց հայտնի Human երգը, որը նվիրեց Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հեղափոխությանը։ Իր տեսաուղերձում նա անդրադարձավ թավշյա հեղափոխությանը, ուկրաինական Մայդանին և նշեց, որ ազատությունը չունի ազգություն։