Սակրամենտոյի սոցիալական ապահովման վարչության նախկին աշխատակից Նելլի Կեսոյանը խարդախության համար ավելի քան 4 տարի կանցկացնի բանտում։
Ռանչո-կորդովա (ԱՄՆ, Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի հարևանությամբ) ռուսական գյուղի բնակիչ Նելլի Կեսոյանին ԱՄՆ-ում դատապարտել են ավելի քան 4 տարվա ազատազրկման։ Այս մասին երեքշաբթի հայտնում է Կալիֆոռնիայի արևելյան օկրուգի արդարադատության բաժնի մամուլի ծառայությունը։
Կեսոյանը Սակրամենտոյի սոցիալական ապահովման վարչության նախկին աշխատակից է։ 46 տարեկան հայուհուն ազատազրկման են դատապարտել 4 տարի և 9 ամիս ժամկետով` քաղաքացիության գործով կեղծ ցուցմունքներ տալու, ինչպես նաև պաշտոնական թղթերը կեղծելու համար։
Գործի շրջանակում 1 տարի և 9 ամիս ժամկետով դատապարտել են նաև Լոս Անջելես օկրուգի Բերբանկ քաղաքի 61-ամյա բնակիչ Վանիկ Մովսեսյանին։