Տավուշից հրաժարական ներկայացրած ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանը «Գրանդ Հոլդինգի» ներկայացուցիչն է. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տավուշից հրաժարական ներկայացրած ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանը «Գրանդ Հոլդինգի» ներկայացուցիչն է. aravot.am

ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզից ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով խորհրդարանի պատգամավոր ընտրված Գրիգոր Ավալյանն այսօր`մայիսի 1-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին իր հրաժարականի դիմում է ներկայացրել:

Գ.Ավալյանը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն, նա ծնունդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է: Գ. Ավալյանն այդ որոշումը հիմնավորում է նրանով, որ ինքը միշտ կանգնել ու կանգնած է Տավուշի սահմանամերձ ժողովրդի կողքին, որի կամքը իր համար գերակա է:

aravot.am