Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցները փակել էին Շիրակի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Ակցիայի մասնակիցները նստացույց են արել մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տվել, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։
Ավելի ուշ, ակցիայի մասնակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան՝ պահանջելով աշխատակիցներին միանալ ակցիային: Ակցիային են միացել ինչպես ուսումնական հաստատություններ, այնպես էլ մի շարք կազմակերպություններ:
Այս պահին փակ են ինչպես Գյումրի տանող հանրապետական, այդպես էլ միջմարզային մի շարք ճանապարհներ։ Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը: