Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահի դրությամբ Սերժը ասում ա, եկեք քաղաքական կոալիցիա կնքենք, վարչապետը ձեզնից, եթե ԱԱԾ-ի թեկնածու էլ չունեք, Փելիքս Ցոլակյանը մեր կողմից նվեր: Մնացածը նստենք՝ խոսենք, թե ոնց բաժանենք՝ նամիկատ անելով, որ բաժանելու շատ բան էլ չկա, Դավիթ Տոնոյանին հենց «Ելքն» ա ուզում ԱԻՆ-ից տանի Պաշտպանության նախարար, Վովան սաղի տեղը հեղափոխություն ա արել, այսինքն՝ կարա արդեն համարվի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության թեկնածուն:
Նիկոլը բայց ուզում ա ամեն ինչ կամ ոչինչ, բայց այդ ընթացքում պլավնի կերպով նրա քաղաքական հենարաններն են դառնում «Բարգավաճը» և Դաշնակցությունը, իսկ թե ով է այդ կուսակցությունների կնքահայրը, վերհիշեք ինքնուրույն:
Ու չեմ կարծում, թե ինչ-որ մեկը լրջորեն կարա հավատա, որ «Բարգավաճն» ու Դաշնակցությունը այս ամենը անում են անշահախնդիր, զուտ իրենց ալտրուիստական հակումներից ելնելով…
Հ.Գ. Պրոստո ինչ անում եք, արագացրեք, քանի իտոգը ադրբեջանական բանակը չի տվել…»: