Միջադեպ խորհրդարանում` Նաիրա Զոհրաբյանի և Շուշան Պետրոսյանի միջև (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Միջադեպ խորհրդարանում` Նաիրա Զոհրաբյանի և Շուշան Պետրոսյանի միջև

Երեկ կայացած նիստի ժամանակ, Շուշան Պետրոսյանը դահլիճում ռեպլիկներ է նետել Նաիրա Զոհրաբյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ելույթների ժամանակ: Նա Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ հեգնել է. «Էլ ով խոսեր…»:

Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև:

Նաիրա Զոհրաբյանը տեսնելով Շուշան Պետրոսյանին ասել է. «Եթե դու մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողես կամ ինչ-որ բան անես`կտեսնես…»:

Շուշան Պետրոսյանը չի ցանկացել մեկնաբանել կատարվածը: Նաիրա Զոհրաբյանը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից՝ ասելով. «ես արդեն ասացի այն, ինչ ասացի»: