
Հայ երիտասարդները կարծում են, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, մայրաքաղաքը պետք է մաքուր լինի։
Կամավորներն առավոտյան սկսել են մաքրել Հանրապետության հրապարակը, որտեղ երեկ երեկոյան բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց;
«Երեք անզեն աչքով էլ երևում էր, որ քաղաքը մաքրելու կարիք կա»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հրապարակը մաքրող աղջիկներից մեկը։
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները վաղ առավոտյան մաքրել էին աղբը, բայց երիտասարդները, միևնույն է, անելիք ունեին։
«Շատ բան կա անելու, այդ թվում պետք է մաքրել աղբամանները,,- ասաց Անին։
Երիտասարդներն ուզում են, որ քաղաքը միշտ մաքուր լինի։