Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 3-ին վերադարձավ հայրենիք:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, բրոնզե մեդալակիր դարձած Կարեն Ասլանյանին և թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և բազմաթիվ երկրպագուներ: NEWS.am Sport-ը ներկայացնում է ըմբիշների ժամանումը «Զվարթնոց» օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցին Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: