
Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները:
Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Պատասխան խաղում հաշիվը բացեցին մադրիդցիները: Առաջին խաղակեսի վերջում Կոստան Գրիզմանի փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Արսենալը» փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն Վենգերի թիմի մոտ ոչինչ չստացվեց: «Աթլետիկոն» հաղթում է 1:0 հաշվով ու դուրս գալիս եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց «զինագործների» պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 68-րդ րոպեին:
Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին` Լիոնում: