Վանես Մարտիրոսյան vs Գենադի Գոլովկին. «Հայացքների մենամարտ». sport.news.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանես Մարտիրոսյան vs Գենադի Գոլովկին. «Հայացքների մենամարտ». sport.news.am

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւ WBC, WBA Super, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ, միջինքաշային Գենադի Գոլովկինը «հայացքների մենամարտ» են ունեցել Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գոլովկինի և 31-ամյա Մարտիրոսյանի միջև մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար տեղ:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

sport.news.am