Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը
Advertisement 1000 x 90

Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Ալեքսանյանը: «Ես որոշել եմ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում վերացնելու է մենաշնորհները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ էլ կանի: Ես մենաշնորհ չունեմ: Ես կողմ եմ, թող վերացնի բոլոր մենաշնորհները»:

 

 



Նման նյութեր