Առաջնագիծն անառիկ պահող գյումրեցի երիտասարդ ընտանիքը, որը հրդեհի պատճառով հայտնվել է բաց երկնքի տակ, մեր բոլորիս օգնության կարիքն ունի. եկեք սատար կանգնենք. shamshyan.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առաջնագիծն անառիկ պահող գյումրեցի երիտասարդ ընտանիքը, որը հրդեհի պատճառով հայտնվել է բաց երկնքի տակ, մեր բոլորիս օգնության կարիքն ունի. եկեք սատար կանգնենք. shamshyan.com

SHAMSHYAN.com-ը ապրիլի 23-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել գյումրեցի երիտասարդ ընտանիքի մասին, երբ այդ օրը դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 123/068 հասցեում տեղադրված վագոն-տնակում։

Միակ սփոփանքը նա էր, որ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, սակայն երիտասարդ ընտանիքը հայտնվել է փողոցում, քանի որ ողջ տունն իր գույքով վերածվել է մոխրակույտի։ Ընտանիքի հայրը՝ Արտյոմը, ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ երկար տարիներ ծառայության է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ու ծառայությունը կատարել է առաջնագծում՝ դեմ հանդիման կանգնած լինելով ազերի ճիվաղների դեմ։

Նա ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել Թալիշի, Մարտակերտի պաշտպանական դիրքերը։ Արտյոմի հարևանները խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց, ինչին միանում է նաև SHAMSHYAN.com-ը, որպեսզի սատար կանգնեն երիտասարդ ընտանիքին, որի հայրը անգամ այս պայմաններում պատրաստ է նորից լինել առաջնագծում։

Այն բարեգութ մարդիկ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ երկրներում ու արտերկրում, կարող են երիտասարդ ընտանիքին օգնել դրամական փոխանցումներով, ինչի համար Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ Արտյոմի կնոջ՝ Աննա Մովսիսյանի անվամբ՝ 1510007572530500 ՀՀ դրամ 1510007572530301 ԱՄՆ դոլար 1510007572530158 ՌԴ ռուբլի։

Իսկ ցանկացողները կարող են նաև տեղեկություններ ստանալ՝ զանգահարելով 077-51-39-66 հեռախոսահամարին։


shamshyan.com