Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:
Շատ քաղաքներում` ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, իշխանություններն այդ ակցիաները չեն արտոնել:
Օրերս տարբեր քաղաքներում ձերբակալել են ակցիաներին մասնակցելու կոչ անող ակտիվիստների: Մոսկվայում մայիսի 5-ին ձերբակալել են առաջին ցուցարարին` Վլադիմիր Պուտինին վիրավորող պաստառի համար:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն չորրորդ անգամ պետք է ստանձնի ՌԴ նախագահի պաշտոնը: Նրա ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 18-ին: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 76,67 տոկոսը: