Հայաստանի նորանկախ պատմության ողջ ընթացքում ունեցել ենք 6 գումարումների խորհրդարան և նախագահի 6 ընտրություն: Սակայն չնայած ժողովրդական ընդդիմադիր տրամադրություններին, ընտրությունների ճանապարհով երբեք ընդդիմությունը չի հաղթել:
Մինչդեռ աշխարհի շատ երկրներում՝ անկախ զարգացվածության մակարդակից, ընդդիմությունը հաղթում է ոչ հազվադեպ:
Թվարկենք աշխարհում վերջին երեք տարիներին տեղի ունեցած տասնյակ ընտրություններ, երբ ընդդմությունն ընտրությունների ճանապարհով իշխանության է եկել: