ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը՝ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերից հայ ժողովրդի մասին հնչած հայտարարությունների մասին
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը՝ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերից հայ ժողովրդի մասին հնչած հայտարարությունների մասին

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները մնում են աշխարհի ուշադրության կիզակետում, մասնավորապես, նրա դաշնակցի՝ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվել է տարբեր հայտարարություններում: Չնայած այդ հայտարարություններում հնչած հստակ տեսակետների, ռուս հասարակության որոշ ներկայացուցիչներ, կողմնակի ուժերի միջնորդությամբ, որոշել են զբաղվել գռեհկաբանությամբ, աղավաղելով ներքաղաքական իրադարձությունների իրական պատկերը, հրամցնելով այն «իրենց ձեռնտու» լույսի ներքո, սեպ խրելով հայ-ռուսական հարաբերություններում:

Խոսքը, մասնավորապես լրագրողներ Միխայիլ Լեոնտևի և Միխայիլ Յուրևի անպատեհ արտահայտությունների մասին է՝ «Комсомольская правда» ռադիոկայանի ապրիլի 26-ի և մայիսի 3-ի եթերների ժամանակ, երբ նրանք նրանց թույլ տված արտահայտությունները մեծ դժգոհություն են առաջացրել ոչ միայն Ռուսաստանում հայ հանրության մոտ, այլև՝ Հայաստանում:

Սխալմամբ, իրեն հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեծ գիտակ համարող սույն լրագրողները, տեղի ունեցող իրադարձությունների հարցում անցել են թույլատրելիի սահմանը, բացի այդ, իրենց թույլ են տվել լկտի և վիրավորական արտահայտվել հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Նման վարքը մենք գնահատում ենք ինբրև ատելություն հրահրելու փորձ, խանգարելով երկու երկրների դաշնակցային հարաբերություններին: Կարծում ենք, որ այս խայտառակ հռետորաբանությունը խոսում է այն մասին, որ հանրության նմանատիպ ներկայացուցիչները ցածրակարգ խարդախներ են, այլ կերպ չես կարող անվանել:

Անկասկած, այս տեսակետին կարելի է համարժեք արձագանքել, բայց բարեբախտաբար մենք ոչ «լեոնտևներ» ենք, ոչ էլ «յուրևներ», ովքեր դեռ պետք է պատասխան տան հայ ժողովրդի հասցեին հնչեցրած բոլոր արտահայտությունների համար: Վստահ ենք, որ մեր ռուս գործընկերները և ՌԴ պատկան մարմինները, ուր մենք արդեն դիմել ենք, կներկայացնեն այդ արտահայտությունների վերաբերյալ իրենց անկողմնակալ և համապարփակ գնահատականը:



Նման նյութեր