Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի շաժումը հաղթեց շախմատի պարտիան, վերջնական հաղթանակը ուժեղ մարդունն է Նիկոլը զանգվածի հետ կերտում է Հայաստանի ուժեղ քաղաքացու ԿԵՐՊԱՐԸ:
Շախմատը, մաթեմատիկական իմաստով պատկանում է խաղերի այն դասին (կարծեմ կոմբինատորիկական), որտեղ միշտ հաղթում է առաջին քայլը կատարողը։ Երբ մարդն է շախմատ խաղում ելքը միանշանակ չէ, քանի որ պայմանավորվում է կողմերի սխալներով։ Երբ շախմատի տրամաբանությունը արտապատկերում ես բանական կյանքի վրա, ինչես խաղում կարևորվում են իրավիճակը ճիշտ գնահատելու, հնարավորինս շատ տարբերակներ խորությամբ հաշվարկելու հանգամանքները։
Սակայն կյանքում ինչպես հաղթանակը, այնպես ել պարտությունը զուտ սխալների հանրագումար չեն։ Կյանքում ուժեղ շախմատիստին հեշտությամբ կարող է հաղթել, ու ԿՀԱՂԹԻ ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ»։