Ինչպես է արձակվելու Ազգային Ժողովը
Advertisement 1000 x 90

Ինչպես է արձակվելու Ազգային Ժողովը

Փաստաբան Նիկոյալ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ արձակման վերաբերյալ

Վերջին օրերին քննարկվում է, թե ինչպես է արձակվելու ՀՀ ԱԺ-ն։ Նշված հարցը պարզ լուծում ունի։ Այս հարցի պատասխանն առկա է ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածում, համաձայն որի՝ կառավարության (Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ) կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը կամ չի ներկայացնում։

Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և քաղաքական ուժերը չեն առաջադրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում և այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ մինչև նոր ԱԺ ձևավորումը։ Այս գործընթացն պետք է իրականացվի քաղաքական ուժերի հետ ձեռք բերված համաձայնությունների արդյունքներով և այն լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»։



Նման նյութեր