Ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները․ պարզաբանում է Փաշինյանը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները․ պարզաբանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի բարեկամներ․ տեղյակ եմ, որ երեկ մի շարք մշակութային գործիչների հետ իմ հանդիպումը որոշ հարցեր է առաջացրել։

Հիմնականում արծարծվում է հետեւյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։

Պատասխան – Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ եւ ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել եւ անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որեւէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին եւ կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի եւ մարդկանց հետ։

Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ եւ քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները։ Շնորհակալ եմ։)»: