Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Այս օրերին շատ է խոսվում կրթական համակարգը ապաքաղաքականացնելու մասին։ Համաձայն չեմ այս ձևակերպման հետ։ Կրթությունը քաղաքական պիտի լինի։ Այսինքն՝ ուսուցիչը, դասախոսը, տնօրենը, ռեկտորը պետք է հասկանան ինչ արժեհամակարգով են աշխատում, ինչ հասարակություն են ուզում ունենալ, ինչ խնդիրներ են դրված իրենց առջև։ Սրանք քաղաքական հարցեր են։ Ապաքաղաքական մանկավարժը կարող է լինել վարժեցնող, բայց երբեք չի կարող լինել ուսուցիչ։
Այս պահին խնդիրը կրթական համակարգը կուսակցական գաղութացումից ազատելն է, բայց ոչ ապաքաղաքականացնելը»։