Թավշյա հեղափոխության սպիտակ հաղթանակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թավշյա հեղափոխության սպիտակ հաղթանակը

Ամեն ինչ սկսվեց  Սարգիս Գրիգորյանի ինսթագրամյան փոստից, որում դերաասանն առաջարկում էր մայիսի 8-ին  վարչապետի ընտրության օրը՝ Հանրապետության հրապարակում ներկա բոլոր մարդիկ կրեն սպիտակ վերնաշապիկներ:

Փոստը միանգամից լայն տարածում գտավ և սոցիալական կայքերում հիմք դրեց նոր իվենթների՝ Սպիտակ հեղափոխությունWhite Revolution, որով հետաքրքրվողների թիվն օրեցօր աճում է: Բոլոր իվենթների ընդհանուր գումարով, Հրապարակում սպիտակ հագնողների թիվը դեռ 30.000 է: Սա միանշանակ ունենալու է համահայկական գաղափար՝ Երիտասարդ Հայաստանի թավշյա հեղափոխության մաքրությունն ապահովելու համար:

Ինչո՞ւ սպիտակ. Այս գունը  բարության, խաղաղության և մաքրության խորհրդանիշ է: Ի դեպ մեր հեղափոխությունն էլ այս բառերով է բնորոշվում թե մեզանում, թե միջազգային լրատվամիջոցներում: Մենք թավշյա , ոչ բռնի հեղափոխության հաղթանակի օրը ընտրում ենք թավշյա սպիտակը՝  հույս ունենալով, որ տիեզերական արբանյակները կֆիքսեն մեր տեղը  աշխարհի քարտեզի վրա ու այդ կերպ կսկսվի Հայաստանի լուսավոր ու նոր ապագան:

industria.am