Դուրս գանք, խոսենք. ովքե՞ր են վիճել ՀՀԿ գրասենյակում և ինչո՞ւ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դուրս գանք, խոսենք. ովքե՞ր են վիճել ՀՀԿ գրասենյակում և ինչո՞ւ. armeniasputnik.am

Լրատվամիջոցներում որոշ տեղեկություններ են տարածվել, թե ինչ առիթով ու ովքեր են վիճաբանել ՀՀԿ նիստի ընթացքում:

ՀՀԿ գրասենյակում այսօր հրավիրված նիստի ընթացքում տեղի ունեցած վիճաբանության մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել մամուլին: Դրանց համաձայն՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Գևորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի միջև, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում անունը մինչ այդ շրջանառվում էր, պարզվում է` վեճը բաժանողի դերում է եղել: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, ըստ էության չի հերքել վիճաբանության մասին լուրերը:

Հարցին, թե ի՞նչ վեճ է տեղի ունեցել նրա և Գագիկ Բեգլարյանի միջև, Կոստանյանը պատասխանել է. «Ի՞նչ եք կարծում, ինձ հետ կարո՞ղ է վիճաբանություն տեղի ունենալ: Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը: Այսքան տարի է ինձ ճանաչում եք… դժվար է ինձ հետ խոսակցություն ունենալը»:

Ըստ վարկածի` Գևորգ Կոստանյանը փորձել է բարևել Բեգլարյանին, սակայն վերջինը բարևին չի պատասխանել և փոխարենը վիրավորել է նրան: Դրանից հետո նրանք սկսել են քաշքշել միմյանց, դուրս են եկել պատշգամբ, որտեղից էլ նրանց մի քանի ՀՀԿ-ականներ ներս են տարել:

Հիշեցնենք` երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ բակում սպասող լրագրողները շենքի պատշգամբից վիճաբանության ձայներ լսեցին: Սակայն մինչ նրանք կհասնեին պատշգամբի կողմ, կուսակիցներն արդեն վիճողներին ներս էին հրավիրել: Ավելի ուշ նույն պատշգամբ դուրս եկան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի քանի այլ հանրապետականներ: Բայց նրանցից ոչ ոք վիճաբանության լուրերը չհաստատեց

Էդուարդ Շարմազանովն ու Տարոն Մարգարյանը


armeniasputnik.am



Նման նյութեր