Երեկ տեղի ունեցած Լիբանանի խորհրդարանի ընտրություններում հայկական համայնքի քվոտայով պատգամավոր է ընտրվել 6 պատգամավոր, որոնցից երկուսն են ՀՅԴ անդամ՝ Հակոբ Բագրատունին և Հակոբ Թերզյանը:
Ալեքսանդր Մաթոսյանը Լիբանանի նախագահ Միշել Աունի Ազատ հայրենասիրական շարժման անդամ է, Ժան Թալուզյանը ներկայացնում է Հայ կաթոլիկ եկեղեցին, Պողոս Քուրդյանը Լիբանանի Ոսկերիչների միության նախագահն է, անկուսակցական:
Բեյրութից պատգամավոր է ընտրվել հեռուստալրագրող Փոլա Յակուբյանը, որը ամենածանր հարվածն էր Դաշնակցության համար: ՀՅԴ-ն փորձում էր սպառնալիքներով և ահաբեկումներով թույլ չտալ Յակուբյանի ընտրությունը: Լիբանանի մեր աղբյուրը հայտնում է, որ Լիբանանի հայ ընտրողների վրա մեծ ազդեցություն թողեց հայաստանյան թավշյա հեղափոխությունը, և լիբանանահայ ընտրողները ևս մերժեցին ՀՅԴ-ի բռնակալությունը:
Այս խորհրդարանում այլևս ներկայացված չի լինի ՍԴՀԿ-ն: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ, նախորդ խորհրդարանի պատգամավոր Վազգեն Գալփակյանը մերժվեց անգամ իր կուսակիցների կողմից: